ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կազմակերպիչ՝

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ: Զբոսաշրջության զարգացման հայկական հիմնադրամ: Հիմնադրամի նպատակն է՝ զբոսաշրջության ենթակառուցվածքի զարգացումը, զբոսաշրջիկների գրավման համար նախատեսված նոր կենտրոնների ստեղծումը, ազգային մշակույթի պահպանումը և առաջխաղացումը, ինչպես նաև Հայաստանի՝ զբոսաշրջության տեսանկյունից վարկանիշի բարձրացումը:

Ի՞նչ է Ձեզ սպասվում

Կոնյակի փառատոն՝ մեկօրյա տոն, որի յուրաքանչյուր պահ հիշվելու է հավերժ: Հաճելի ընկերակցությամբ անցկացված անմոռանալի մեկ օր, որը հնարավորություն կնձեռի կտրվել քաղաքային եռուզեռից՝ անդադար վայելելով ազնվական այս խմիչքի նուրբ համի երանգները: