ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Փառատոնի ծրագիր

 

12:00-19:00 – «Հայկական կոնյակի փառատոն»

  •  Գլխավոր հրապարակի ողջ շրջագծով տաղակայված են վրաններ և տաղավարներ, որտեղ ներկայացված են հայկական կոնյակի առավել հայտնի ապրանքանիշերը: Կոնյակի սիրահարների համար հայաստանյան առաջատար արտադրողները ներկայացնելու են իրենց ստանդարտ, մակնիշային, ինչպես նաև կոլեկցիոն կոնյակները:
  • Ծաղկաձորը հանրահայտ վայր է ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային հանգստի տեսանկյունից: Էկոլոգիապես մաքուր այս տարածաշրջանը հայտնի է իր կախարդական բնությամբ, լեռնային մաքուր օդով և գեղատեսիլ բնապատկերով: Փառատոնը Ձեզ բացառիկ հնարավորություն կնձեռի հայտնագործելու Հայաստանի գեղեցկությունը՝ հնեցված կոնյակի բուրմունքի ներքո:
  • Ըստ որոշակի տարածքների բաշխված փառատոնային քաղաքը լի է գունագեղությամբ և անակնկալներով: Այստեղ՝ առանձին հարթակին, կոնյակի հայաստանյան ավելի քան 30 արտադրող կներկայանա տաղավարներով: Ձեզ սպասվում է կոնյակների բացառիկ տեսականու հյուրասիրություն, իսկ այդ ամենի արժանի ուղեկիցը կլինեն հայկական շոկոլադը և չրերը:
  • Անմահական հայկական շոկոլադ, հայկական չիր և սիգար… Այս ամենն իսկապես համահունչ է Կոնյակի հետ:

• Հայկական քաղցրավենիքի տաղավարներ. արևահամ մրգերից պատրաստված չրեր, գաթա, փախլավա, շոկոլադի տեսականի, մուրաբաներ, սուրճ, ինչպես նաև տարբեր բույսերից պատրաստված թեյեր և այլն:

• Ազգային խոհանոց. վրաններ և տաղավարներ, որտեղ ներկայացված է հայկական խոհանոցը՝ իր ողջ ճոխությամբ:

• Վարպետների տաղավարներ, որտեղ հնարավոր է ձեռք բերել հուշանվերներ, հայ նկարիչների արվեստի ստեղծագործություններ, ինչպես նաև վարպետների, ակնագործերի, դերձակների և դարբինների աշխատանքներ:

• Ֆոտոսեսիա ազգային տարազով:

Տոնական համերգ:

Փառատոնի երաժշտական ծրագիրն առավել քան հագեցած է: Տոնական ողջ օրվա ընթացքում բեմին Ձեզ համար ելույթ կունենան հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները:

Երեկոյան քաղաքի գլխավոր հրապարակում հնչող հիթերի մեղեդին կստիպի Ձեզ պարել՝ կոնյակի գավաթների հնչյունների ռիթմի ներքո:

Փառատոնային օրվա ավարտին կմասնակցեք տոնական շքեղ հրավառության:

Եթե ցանկանում եք դառնալ այցելու, սեղմեք հետևյալ հղումը՝

Գրանցվել