ՓԱՌԱՏՈՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

Փառատոնի գլխավոր գործընկերներն են՝ Երևանի “Արարատ” կոնյակի-գինու-օղու կոմբինատը և “Լուդինգ” ընկերությունը

Հայկական կոնյակ

 

Խմիչք, որի համը հնարավորություն է ընձեռում խորասուզվել հայոց պատմության մեջ՝ հպվելով բազմադարյա մշակույթին: Հայկական կոնյակի փառատոնը Ձեզ բացառիկ հնարավորություն կնձեռի հայտնագործելու երկրի գեղեցկությունը՝ վայելելով կոնյակի բացառիկ տեսականին, իսկ այդ ամենի արժանի ուղեկիցը կլինեն հայկական շոկոլադը և չրերը:

 

Զբոսաշրջության զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ կազմակերպում է Հայկական կոնյակի փառատոն՝ հայաստանյան հանրահայտ հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում:

 

Ծաղկաձորի գլխավոր հրապարակի ողջ շրջագծով տեղաբաշխված են վրաններ և տաղավարներ, որտեղ ներկայացված են հայկական կոնյակի առավել հայտնի ապրանքանիշերը: Հայաստանյան առաջատար արտադրողները ներկայացնելու են իրենց ստանդարտ, մակնիշային, ինչպես նաև կոլեկցիոն կոնյակները:

Մասնակիցներ

 

Կոնյակի գործարանների ներկայացուցիչներ
Անհատ ձեռներեցներ
Հայաստանյան ռեստորանների ներկայացուցիչներ
Քաղցրավենիքի հայաստանյան արտադրողներ

Այցելուներ

 

Կոնյակի սիրահարներ
Ակտիվ հանգստի կողմնակիցներ
Գուրմաններ
Մարդիկ, ովքեր փնտրում են անմոռանալի հիշողություններ